D A S at LNG
դասընթացի մասին
Ողջույն,
ես Արա Ասլանյանն եմ, մեկ-մեկ հանդես եմ գալիս դիզայնի մասին հանդիպումների նախաձեռնությամբ։ Թեման՝ կոմերցիոն դիզայնը 🍏
Կունենանք մոտ մեկժամ տևողությամբ 4 հանդիպում, ամեն չորեքշաբթի օրը, ժամը՝ 20:00ին Բուդկում։
Հանդիպումները լինելու են լեկցիայի տեսքով, բայց անմիջականոտ, ընթացքում կարող եք հարց մարդ տալ։
Հանդիպմնեերը կլինեն Բուդկում
Պետք է զգուշացնեմ, որ այս դասընթացը ֆոտոշոփի, իլուստրատորի մասին չի, այս անգամ տեխնիկական հմտությունների մասին չենք խոսելու։
Պատմելու եմ դիզայն հասկացության մասին բոլորովին այլ կերպ, օրինակ՝ մարկետինգի, կլիենտի կամ իրավաբանության տեսանկյունից։ Ներքևում բոլոր հանդպումների մասին գրել եմ։
Ամեն հանդիպման վերջում կպատմեմ համաշխարհային հայտնի քեյսերի բրենդինգի մասին՝ ոնց ա ստեղծվել, զարգացել, պատմությունը մի խոսքով։
հեչ անպայման չի որ դիզայնեռ լինեք, կամ արվեստից հասկացող, կակ ռազ մենեջեռներին ու բիզնեսի մարդկանց էլ ավելի օգտակար ա սա․
💳 մասնակցության ընդհանուր վճարը՝ 5,000 դրամ։
օր առաջին
Սովորաբար առաջի օրը ծանոթանում ենք իրար հետ, ես մանրամասն պատմում եմ կուրսի մասին, դուք հարցեր եք տալիս։ սենց ասած մի քիչ ազատ լոլո օր ա լինելու։
օր երկրորդ
կսկսենք իհարկե պատմությունից, անդրադարձ կանեմ անտիկ ժամանակներից մինչ 1900-ի սկիզբ։ թե ոնց ա կրոնը, տոխնոլոգիաները, պատերազմները իրենց ներդրումը ունեցել դիզայն հասկացողության զարգացման մեջ։
կշարնակենք պատմությունը. 1900ականներից մինչ օրերս ամենա կարևոր պիրիուդն ա դիզայնի համար։ Կոնստրուկտիվիզմի, իմպրեսիոնիզմի ու սուպրիմատիզմի մասին ահագին կխոսանք, ստեղից շատ-շատ ազդեցություն ունի ժամանակակից դիզայնը։ Իհարկե կանցնենք կոմերցիո աշխարհի բումի միջով, որը իր հետևից բերեց բրենդինգի հիպեռ զարգացումը։
օր երրորդ
Գունատեսություն, կոմպոզիցիա՝ սրանք պարտադիր գիտություններն են դիզայնը արդյունավետ օգտագործման նպատակով։ Նաև կխոսենք eye traking-ից, որը լայնորեն գործածվում ա վիզուալ կողմնորոշման համար։
օր չորրորդ
Կոմերցիոն դիզայնը ուղիղ կապակցված ա շուկայավարման շղթայի հետ, առանց այդ կապի դիզայնը ինքնանպատակ ա, դրա համար շատ պարզ ու մատչելի կխոսենք այս թեմայով, կբերեմ լիքը ակնհայտ օրինակներ։ Նաև խիստ կարևոր տեղ ունի իրավաբանությունը, կթվա թե ինչ կապ պետքա ունենա, բայց պրակտիկայում առանց դրա համարյա հնարավոր չի գործել, իհարկե կպատմեմ հեղինակային իրավունքների մասին ևս։